+5
Եղանակը Երևանում
Հայ

Սիրիայի նախագահն իր այցը Հայաստան երկու երկրների միջև նոր արգասաբեր համագործակցության սկիզբ անվանեց

16:15
18 Հունիսի 2009

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր այցը Հայաստան ընդամենը մեկ քայլ համարեց երկու երկրների միջև բոլոր բնագավառներում հարաբերություններն ամրապնդելու, սերտացնելու և խորացնելու ճանապարհին, որը սկիզբ կլինի արգասաբեր համագործակցության երկու երկրների միջև:

«Այս քայլը առաջինը չէ, այլ այն պատմական հարաբերությունների և ընդհանուր արժեքների շարունակությունն է, որոնք միավորել են մեր երկու ժողովուրդներին»,- նախօրեին ասաց Ասադը Երևանում իր ու իր կնոջ՝ Ասմա Ալ-Ասադի պատվին տված ընթրիքի ժամանակ:

«Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ապացուցել է, որ հինավուրց ժողովուրդ է, որն օժտված է մարդկության արժեքների ամենավեհ իմաստներով, որոնք ժառանգվում են սերնդեսերունդ, ինչը դյուրին դարձրեց իր զավակների միաձուլումը հավասարապես այն բոլոր հասարակություններին, որտեղ նրանք ապրեցին: Սիրիայում նրանք քաղաքացիության պատվին արժանացան և իրենց ներդրումն ունեցան մեր ժառանգության, մշակույթի ու ավանդույթների հարստացման գործում, նրանք անբաժանելի մասը դարձան Սիրիայի հասարակության հյուսվածքի, որը մարդկային արժեքների վրա կառուցված քաղաքակրթական միաձուլման և զանազանության օրինակ է հանդիսանում` հեռու ծայրահեղությունից ու ռասիզմից»,- ասել է Ասադը:

Սիրիայի նախագահն ընդգծեց, որ «այսօր մենք հպարտանում ենք հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներով, որոնք ակնառու դեր են խաղում Սիրիայի ընդհանուր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես` արվեստի, երաժշտության, բժկության, արհեստագործության և այլ բնագավառներում»:

«Այս անքակտելի մշակութային միաձուլումը պատասխանն է քարոզվող այն մտքերին, գաղափարախոսություններին և ռասսայական գործողություններին, որոնք ի հայտ բերեցին քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների և ազգերի հակամարտության ակունքը, ինչը հանգեցրեց համաշխարհային անվտանգության և խաղաղության ապակայունացմանը աշխարհի բազմաթիվ վայրերում, հատկապես` Միջին Արևելքի, Կովկասի և Ասիայի տարածաշրջաններում»,- ընդգծել է նա:

Սիրիական պետության ղեկավարի խսոքերով՝ «այս կողմնակալ և անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների և հակամարտությունների ծագմանը, որոնց բռնկումն անհեթեթ է քսանմեկերորդ  դարում իրավունքի, արդարության, հավասարության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների տարածման համար ժողովուրդների մղած երկար պայքարից հետո»:

«Այստեղ ի հայտ են գալիս որոշ երկրների և ժողովուրդների փորձությունները, ինչպիսիք են արաբ ժողովուրդի պայքարը Իսրայելի կողմից արաբական տարածքների օկուպացիայի դեմ, հատկապես Սիրիայում մեր ժողովուրդի պայքարը` Իսրայելի կողմից շարունակվող սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիայի դեմ, ինչպես նաև հայ ժողովրդի փորձությունը՝ լինի դա բարձր պատասխանատվության ոգով իր իրավունքները պաշտպանելով, թե աշխարհի տարբեր երկրներում նրա զավակների միաձուլման ու շաղկապմամբ: Այս երկու փորձությունները կրում են հանդուրժողականության արժեքներ` ապացուցելով, որ մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը, միաձուլումը, զանազանությունն ու համերաշխությունը հարստացնում են համամարդկային արժեքները»«- ասել է Ասադը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների