Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհեր և ավերածություններ չկան

18.06.2009, 14:17
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհեր և ավերածություններ չկան
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհեր և ավերածություններ չկան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 5 բալ ուժգնությամբ և 3,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծաառյության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Համլետ Բիշարյանը։

«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12։34-ին, էպիկենտրոնը՝ Գառնի քաղաքից տասը կիլոմետր դեպի հյուսիս»,- ասաց նա։

Բիշարյանի խոսքերով, ստորգետնյա ցնցման ուժն էպիկենտրոնում կազմել է հինգ բալ։

«Երևանում և մերձակա բնակավայրերում երկրաշարժի ուժը տատանվել է երեքից չորս բալի միջև»,- նշեց նա։

Բիշարյանն ընդգծեց, որ զոհեր և ավերածություններ չկան։

Նա հերքեց նաև հասարակությունում պտտվող լուրերը հնարավոր հաջորդ ցնցումների վերաբերյալ։ Բիշարյանի խոսքերով, այս բոլոր խոսակցությունները հորինված են և չեն համապատասխանում իրականությանը։ -0-