Վանաձորում բնակարանամուտ է տոնել 1988 թ.-ի երկրաշարժից հետո ժամանակավոր տնակներում բնակվող 16 ընտանիք, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:
Վանաձորի «Տարոն-3» թաղամասի տները կառուցվել են նոր տեխնոլոգիայով:
Ծրագրի նախաձեռնողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ ամերիկահայ բարերար Սթիվ Լազարյանն է:
Նախագիծը կյանքի է կոչվել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համատեղ ներդրման շնորհիվ:
Տների կառուցման ծախսերի 50 տոկոսը ներդրել է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը, 35 տոկոսը` Վանաձորի քաղաքապետարանը, իսկ մնացած 15-ը` Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»:
Վանաձորի քաղաքապետարանն իրականացրել է նաև հողահատկացման, տարածքի հարթեցման, խմելու ջրի և կոյուղու արտաքին կոմունիկացիոն աշխատանքները:
Գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են «ՀայՌուսգազարդի», իսկ էլեկտրիֆիկացման աշխատանքները` «Հայաստանի էլեկտրացանցեր» կազմակերպության միջոցներով:
Տները կառուցվել են նոր տեխնոլոգիայով, որի համար օգտագործվել են փրփրապլաստե բլոկներ: Այս մեթոդով հնարավոր է մեկ ամսում կառուցել մեկ տուն: Շինությունն էկոլոգիապես մաքուր է, համեմատաμար մատչելի և ամենակարևորը` սեյսմակայուն: Շահագործման ժամանակ նվազագույնի են հասնում ջեռուցման ծախսերը:
Յուրաքանչյուր տան շինարարության համար ծախսվել է շուրջ 5,2 միլիոն դրամ (13,6 հազ. դոլար):-0-