ՌԴ Կալինինգրադի մարզի ձեռնարկությունները պատրաստ են համագործակցել հայկական բիզնեսի հետ

18.06.2009, 12:24
ՌԴ Կալինինգրադի մարզի ձեռնարկությունները պատրաստ են համագործակցել հայկական բիզնեսի հետ
ՌԴ Կալինինգրադի մարզի ձեռնարկությունները պատրաստ են համագործակցել հայկական բիզնեսի հետ

ՌԴ Կալինինգրադի մարզի ձեռնարկությունները պատրաստ են համագործակցել հայկական բիզնեսի հետ ներդրումների տեսքով, ասել է մարզի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդրա Սմիրնովան:

«Ցավոք, Հայաստանի հետ հարաբերություններն այդքան էլ ինտենսիվ և մասշտաբային չեն, որքան կարող էին լինել, սակայն վերջին տարիներին արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները զգալի դինամիկա են արձանագրում», - հինգշաբթի Երևանում Տնտեսական համաժողովում Կալինինգրադսի շրջանը ներկայացնելու ժամանակ ասաց նա:

Կալինինգրադի շրջանի Առևտրի նախարարության տվյալներով՝ 2008 թ.-ին դեպի Հայաստան ներկրումը կազմել է  1 550, 5 հազ. ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից իրականացվող արտահանումը՝ 145,5 հազար դոլար:

«Հայաստանից Կալինինգրադսկի մարզ են ներկրվում հիմնականում շինարարական նյութեր, իսկ դեպի Հայաստան արտահանման հիմքը կազմում են գյուղատնտեսական և պարենային ապրանքները», - ասաց Սմիրնովան:

Նշելով, որ արտահանման տեսանկյունից տեղի են ունեցել զգալի փոփոխություններ՝ նա ասաց, որ արտաքին առևտրաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը դեռ շատ փոքր է՝ 1 տոկոսից ոչ ավել, և աճի զգալի ներուժ կա:

«Դեռ բացակայում են համատեղ ձեռնարկությունները, և մենք հուսով ենք, որ այս այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների և բանակցությունների շնորհիվ՝ այդ հանգամանքը հնարավոր կլինի ուղղել», - ասաց Սմիրնովան:

Միաժամանակ նա ավելացրեց, որ Կալինինգրադի շրջանի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում ծրագրված է ցուցահանդեսի բացում, որի ժամանակ կներկայացվի ավանդական արտադրանքի՝ սաթի, մսեղենի և ձկնեղեն արտադրող 12 ձեռնարկություն, բացի այդ Սմիրնովայի խոսքերով՝ ցուցահանդեսի այցելուներին անակնկալներ են սպասվում:

Կալինիգրադի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Գեորգի Բոոսի գլխավորությամբ, հունիսի 17-ին քառօրյա այցով ժամանել է Երևան: Այցի նպատակն է համագործակցության հաստատումը տնտեսական և հումանիտար ոլորտներում:

Պատվիրակության այցի ընթացքում ծրագրված են մարզպետ Բոոսի մի շարք հանդիպումները Հայաստանի պաշտոնատար անձանց, հասարակության ներկայացուցիչների, ռուս հայրենակիցների հետ: Մարզպետը նաև ելույթ կունենա Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների առջև:-0-