2009թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 276 քրեական գործ կոռուպցիոն հանցագործությունների գծով. Գլխավոր դատախազ

17.06.2009, 18:52

2009թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 276 քրեական գործ կոռուպցիոն հանցագործությունների գծով` 2008թ.-ի միևնույն ժամանակահատվածում հարուցված 51 քրեական գործի փոխարեն, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովհեփյանը:

«Վերջին շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում կրճատվել է յոթ դատախազ, 2-ի նկատմամբ հարուցված են քերակաան գործեր: Անցկացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում աճել է կոռուպցիայի փաստերի մասին հայտնող քաղաքացիների ակտիվությունը»,- Հովսեփյանն ասաց չորեքշաբթի՝ ելույթ ունենալով «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով փնջային խորհրդակցությանը:  

Նրա բերած տվյալներով, եթե 2008 թ.-ի առաջին եռամսյակում քաղաքացիների կողմից կոռուպցիայի փաստերի մասին արվել է 99 հայտարարություն, ապա 2009 թ.-ի առաջին եռամսյակում՝ արդեն 290 հայտարարություն:  

ՀՀ գլխավոր դատախազը հատկապես նշել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, մասնավորապես USAID և GRECO հետ:

2008թ.-ի գարնանը գլխավոր դատախազությունը որոշում է ընդունել կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով փնջային խորհրդակցություններ անցկացնելու մասին: Այս ժամանակահատվածում կազմակերպվել է երեք նման խորհրդակցություն Վանաձորում, Եղեգնաձորում և Երևանում: -0-