Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գերմանացի դիրիժորի ղեկավարությամբ կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

17.06.2009, 12:55

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը գերմանացի դիրիժոր Պիեռ-Դոմինիկ Պոնելի ղեկավարությամբ կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ֆիլհարմոնիկ նվագախմբից:

Համերգը տեղի կունենա հունիսի 26-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգին  որպես  մենակատար  հանդես  կգա գերմանացի թավջութակահարուհի  Անյա Լեխները:

Համերգի ծրագրում են Աշոտ Զոհրաբյանի «Նվիրում Մեծարենցին», Տիգրան Մանսուրյանի «Կոնցերտ թավջութակի և լարային նվագախմբի համար թիվ 2», Ավետ Տերտերյանի «Սիմֆոնիա թիվ 5» ստեղծագործությունները:-0-