Չորս չին մասնագետներ են զոհվել Հրազդանի ՋԷԿ-ի շինարարական աշխատանքների ժամանակ

17.06.2009, 10:44
Չորս չին մասնագետներ են զոհվել Հրազդանի ՋԷԿ-ի շինարարական աշխատանքների ժամանակ
Չորս չին մասնագետներ են զոհվել Հրազդանի ՋԷԿ-ի շինարարական աշխատանքների ժամանակ

Չորս չին մասնագետներ են զոհվել  Հրազդանի ՋԷԿ-ում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի հինգերորդ էներգաբլոկի ծխնելույզի վրա կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ: Չորս չին մասնագետներ վայր են ընկել 26 մ բարձրությունից», - ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ ողբերգության պատճառը, ըստ երևույթին, անվտանգության տեխնիկայի խախտումն է: Գրիգորյանը նշել է, որ այլ զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:

Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը ծրագրվում է շահագործման հանձնել 2010 թ.-ի օգոստոսի կեսերին:

Հրազդանի ՋԷԿ-ը Ռուսաստանի սեփականությանն է  փոխանցվել Հայաստանի պետական 31 միլիոն դոլարի պարտքի մի մասը մարելու համար:  «Նոր գեներացիայի ինժեներական-նախագծային կենտրոն» ՍՊԸ-ն շարունակում է աշխատանքներ իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ:-0-