431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Համաներում հայտարարելու մասին Հայաստանի նախագահի առաջարկում հիշատակվում են մարտյան իրադարձությունների ժամանակ հանցագործություն կատարած անձինք

10:34
17 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանի առաջարկի մեջ, որն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով, անդրադարձ կա մարտյան իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց մասին, ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Հայկական ընդդիմությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր թեկնածությունն էր առաջադրել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին և պարտություն էր կրել, 2008 թ.-ի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքների կապակցությամբ:

2008 թ.-ի մարտի 1-2-ին բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների և հանրահավաքի մասնակիցների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 մարդ:

«Համաներում հայտարարելու նախագահի առաջարկությունը, որն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում, մանրամասնորեն սահմանում է համաներման բոլոր պայմանները: Առաջարկության մեջ մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց ևս անդրադարձ կա», - մեջբերեցին Ֆարմանյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ֆարմանյանի խոսքերով՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է մեր հասարակությանը հուզող և հանրային հնչեղություն ունեցող խնդիրները լուծելիս հասարակության, նրա տարբեր տարբեր շերտերի մոտեցումներն ու կարծիքները այս կամ այն մեխանիզմով պարզելու և այդ տրամադրություններով առաջնորդվելու իր հաստատակամության մասին:

«Հանրապետության նախագահի առաջարկության վերաբերյալ մեր հասարակության մեջ տեղ գտան ակտիվ ու բազմակողմանի քննարկումներ: Տարբեր քաղաքական կուսակցություններ և գործիչներ, Հանրային խորհուրդը, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանը, հասարակական և իրավապաշտպան կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ ու մտավորականներ հնարավորություն ունեցան համաներում հայտարարելու անհրաժեշտության ու դրա պայմանների շուրջ արտահայտելու իրենց տեսակետները, նախագահին  ներկայացնելու իրենց առաջարկությունները: Հանրային քննարկումների այդ գործընթացն ինքնին ողջունելի», - ասել է Ֆարմանյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀ նախագահի աշխատակազմն այս ընթացքում ուշիուշով հետևել է քննարկումների ընթացքին, ամփոփել ներկայացված առաջարկությունները և զեկուցել երկրի ղեկավարին: 

«Ամփոփելով համաներում հայտարարելու իր կոչին հաջորդած գործընթացը և առաջնորդվելով Սահմանադրության 70-րդ հոդվածով` նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնապես դիմել է Ազգային ժողովի նախագահին, հունիսի 19-ին, ժ. 12.00-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի սահմանմամբ արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված է մեկ հարց` Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի դրույթներին համաձայն, համաներում հայտարարելու վերաբերյալ Նախագահի առաջարկությունը» - նշել է Ֆարմանյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան