Մայիսի 31-ին Երևանի Ավագնու խորհրդի ընտրությունների ժամանակ ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի անդամներ Նորիկ Եղիազարյանն և Արմեն Օհանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»)։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, մեղավորներին դատապարտել է ազատազրկման՝ յուրաքանչյուրին 3 տարի ժամկետով:
«Համաձայն մեղադրական եզրակացության՝ Եղիազարյանը և Օհանյանը մեղադրվում էին այն բանում, որ թվով 16 ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեատուփերի մեջ անձամբ չգցելու հանգամանքից օգտվելով՝ քվեաթերթիկները պատճենահանալու միջոցով քվեարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին»,- հայտնեց նա։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ 65 անդամից բաղկացած խորհրդում ընդգրկվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը։ --0—