Բնակարանի ննջասենյակի 30 ք/մ մակերեսով մի մասն է այրվել Երևանի ծայրամասում հրդեհի հետևանքով։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Երևանից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:
Կեսօրին հրդեհը մեկուսացվել է, այնուհետև՝ մարվել։ Եվս մեկ հրդեհ է բռնկվել Երևանի այգիներից մեկում: Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկների ջանքերով հրդեհը մարվել է։
Հրդեհի հետևանքով այրվել է խոտ` 500 քմ մակերեսով: -0-