Լոռու մարզի տներից մեկում կայծակի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն, կայծակից վնասվել են էլեկտրական սնուցման համակարգին միացված բոլոր էլեկտրական սարքավորումները:
«Կայծակի հետևանքով առաջացած պայթյունից վնասվել է փայտե տան պատը, կոտրվել են ապակիները», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-