Հայաստանը կողմ է թմրամիջոցների դեմ պայքարի գործում տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ձևավորմանը, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի տարածաշրջանային համակարգող Գրեգորի Կոննորի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԱԱԽ մամուլի ծառայությունից, Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ համաձայն «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի» կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ծրագիր:
Իր հերթին Գրեգորի Կոննորը նշել է, որ ծրագրի նպատակը տարածաշրջանի երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցություն ձևավորելն է:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև ազգային ծրագրի մշակման գործում:-0-