+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակիչների ավելի քան մեկ երրորդը բնակվում է քաղաքներում. վիճակագրություն

14:11
16 Հունիսի 2009

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) պաշտոնական տվյալներով՝ 2009 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 238,9 հազ. մարդ:

Համեմատելով ՀՀ ԱՎԾ-ի կողմից տրամադրված տվյալները 2009 թ.-ի հունվարի 1-ի տվյալների հետ, որոնց համաձայն Հայաստանում բնակվում էր 3 մլն 238,4 հազ. մարդ, կարելի է տեսնել, որ երկրի բնակչության թիվն աճել է 0,5 հազարով:

ԱՎԾ-ի տվյալներով, 2009 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 2 մլն 74,2 հազ. մարդ, իսկ գյուղական բնակչության թիվը՝ 1 մլն 64,7 հազ. մարդ: Հարկ է նշել, որ 2009 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բնակվում էր 2 միլիոն 75 հազ. քաղաքաբնակ: Նույն ժամանակահատվածում գյուղական բնակիչների թիվը կազմում էր 1 մլն 163,4 հազ. մարդ:

Երևանում 2009 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ բնակվում է 1 մլն 112,1 հազ. բնակիչ (2009 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 1 մլն 111,3 հազ. մարդ): Բնակչության թվով երկրորդ տեղում է Արմավիրի մարզը, որտեղ բնակվում է 282,9 հազ. մարդ: Ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց-Ձորի մարզը, որտեղ 2009 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ բնակվում է 55,8 հազ. մարդ:

Երևանը ևս առաջատար դիրք է զբաղեցնում քաղաքային բնակչության թվով: Երկրորդ տեղում է Շիրակի մարզը, որտեղ 2009 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ բնակվում է 169,1 հազ. քաղաքաբնակ: Առաջատարների պայմանական եռյակը եզրափակում է Լոռու մարզը, որտեղ վերջին տվյալների համաձայն՝ քաղաքներում բնակվում է 165,1 հազ. մարդ: Ամենաքիչ քաղաքաբնակների թիվը գրանցվել է Վայոց-Ձորի մարզում՝ 19,3 հազ. մարդ:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, երկրում գյուղական բնակչության թվով առաջատարն է Արարատի մարզը, որտեղ բնակվում է 196 հազ. գյուղաբնակ, երկրորդ տեղում է Արմավիրի մարզը՝ 181,7 հազ. գյուղաբնակ: Ամենաքիչ գյուղաբնակների թիվը գրանցվել է Վայոց-Ձորի մարզում՝ 36,5 հազ. գյուղաբնակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների