Նախօրեին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն անցել է ջերմ և անմիջական մթնոլորտում:
Նալբանդյանը Մոսկվայում է գտնվել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։
«Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանն անդրադարձել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի: -0-