Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ղեկավարությանը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորանքների համար:
«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովն անկեղծ շնորհակալություն է հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարությանը, նախարարությունների, գերատեսչությունների և դիվանագիտական կորպուսի ղեկավարներին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ դեսպանատան հասցեին ուղղած շնորհավորանքների համար», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:-0-