+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը կարծում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության մեկ տարվա ընթացքում օգտակար շատ բան է արվել

10:26
15 Հունիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության մեկ տարվա ընթացքում օգտակար շատ բան է արվել:

«Համոզված եմ, որ վերջին տարիների ընթացքում մենք կոնկրետ բովանդակություն  հաղորդեցինք ընդունված շատ որոշումների: Մեկ տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնեց նախագահությունը, ես ասում էի, որ և Հայաստանը և ՀԱՊԿ երկրները կաշխատեն ոչ միայն ընդունված որոշումների, այլև նոր գաղափարների վրա` հարստացնելով մեր պայմանագիրը», - ասել է Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ պետությունների նախագահների խորհրդի նիստից հետո` պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Սարգսյանը նշել է երկու պահ`առաջինը` ԱԱՀՈՒ-ի ստեղծումը, երկրորդը` արտաքին-քաղաքական գործունեության ավելի սերտ կոորդինացիան:

ՀՀ նախագահը պարզաբանել է, որ ՀԱՊԿ երկրներն առաջին անգամ հավաքվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ, և այդ խորհրդակցություններից հետո կոնկրետ հարցերի շուրջ կոնկրետ մոտեցումներ մշակվեցին:

Սարգսյանն ասել է, որ դա վկայում է այն մասին, որ մեկ տարվա ընթացքում զգալի և լուրջ աշխատանք է իրականացվել:

Նրա խոսքերով` արագ արձագանքման հավաքական ուժերն այն գաղափարների նյութականացումն է, որոնք ընկած են ՀԱՊԿ-ի հիմքում:

ՀԱՊԿ-ում նախագահությունը ժամանակավորապես Հայաստանից փոխանցվել է Ռուսաստանին, քանի որ Բելառուսը հրաժարվել է մասնակցել կազմակերպության մոսկովյան գագաթնաժողովին:

Կիրակի բելառուսական պատվիրակությունը չի ներկայացել գագաթնաժողովին` իր քայլը բացատրելով մասնակից-երկրներից մեկի կողմից իրականացվող «տնտեսական խտրականությամբ»:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների