ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Հինգշաբթի Բելգիայի մայրաքաղաքում կայացած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։
Նիստի շրջանակներում Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի, Ռումինիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։
Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի պլանավորման և վերանայման գործընթացի նախարարական ուղեցույցին և ՆԱՏՕ/ԳՀԽ թիկունքի պետերի կողմից մշակված համատեղ թիկունքային կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկներին:-0-