500 մլն դոլարի չափով ռուսական կայունացման վարկն արդեն տրամադրվել է Հայաստանին

11.06.2009, 16:45
500 մլն դոլարի չափով ռուսական կայունացման վարկն արդեն տրամադրվել է Հայաստանին
500 մլն դոլարի չափով ռուսական կայունացման վարկն արդեն տրամադրվել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 500 մլն ԱՄՆ դոլարի չափով ռուսական կայունացման վարկն արդեն տրամադրվել է Հայաստանին, հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

«Վարկային պայմանագիրն արդեն ուժի մեջ է մտել»,- ասաց նա հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։  

ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարկը հայկական կողմին է հատկացվել հինգշաբթի։

ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով: Դա արտոնյալ տոկոսադրույքով վարկ է, որը ներկա պայմաններում տարեկան շուրջ 4 տոկոս է կազմում։  -0-