Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը չորեքշաբթի հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող հարցեր է քննարկել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նշել է, որ անցնող տարիներին առանձնահտուկ ջերմությամբ են հատկանշված եղել հարաբերությունները Մայր Աթոռի Ս. Էջմիածնի և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության միջև։
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել այն ազնիվ օգտակարություններին, որ դեսպանատունը բերել է Հնդկաստան Հովվապետական այցի կազմակերպման, ճեմարանականների` օտար լեզուների իմացության խորացման գործում, ինչպես նաև այն ուշադրությանը, որ Հնդկաստանի պետությունը մշտապես ցուցաբերել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նկատմամբ:-0-