+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ջավախահայերին հուզող հարցեր է քննարկել վրացի գործընկերոջ հետ

19:51
10 Հունիսի 2009

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստան կատարած այցի ընթացքում ջավախահայությանը հուզող հարցեր է քննարկել վրացի գործընկերոջ հետ:

Չորեքշաբթի ՀՀ ԱԺ-ում կառավարության ժամի շրջանակներում նա պատգամավորներին է ներկայացրել հունիսի 7-9-ը Վրաստան կատարած այցի մանրամասները:

«Իհարկե մենք չէինք կարող վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը չօգտագործել ընձեռված հնարավորությունը: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք բազմաթիվ միջազգային, երկկողմ հարցեր, այդ թվում՝ ջավախահայության խնդիրները»,- հայտնեց նա:

Ինչպես ավելացրեց Նալբանդյանը, վրացական կողմը ներկայացրեց ջավախահայության խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ ճանապարհային շինարարության 102 մլն դոլարի ծրագրի իրականացումը, շրջանի դպրոցական համակարգի զարգացման երկամյա ծրագիրը:

ՀՀ արտգործնախարարը հայտնեց, որ կողմերը բանակցությունների ընթացքում քննարկել են նաև շրջանում նոր տնտեսական ծրագրերի իրագործումը, մասնավորապես նոր ՀԷԿ-ի կառուցումը, որոնք նոր աշխատատեղերի բացում են նախատեսում:

Նալբանդյանն ավելացրեց նաև, որ քննարկվել են հայկական եկեղեցիների կագավիճակին և Վերին Լարսի անցակետի հնարավոր բացմանը վերաբերող հարցեր:

«Վրացական կողմը հսկիչ-անցակետի բացման առնչությամբ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն հայտնեց: Մենք նաև քննարկեցինք հարցեր՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ Երևան կատարելիք այցի վերաբերյալ»,- տեղեկացրեց նախարարը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների