+5
Եղանակը Երևանում
Հայ

Հնդկաստանում Հայաստանի դեսպանը հանդես է գալիս երկու երկրների սփյուռքի նախարարությունների միջև հարաբերություններ հաստատելու օգտին

18:48
10 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյը նշեց երկու երկրների սփյուռքի նախարարությունների միջև հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը: Այս մասին Պանդեյն ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ընդգծելով աշխարհասփյուռ հայության և նրա Հայրենիքի` Հայաստանի հանրապետության բնականոն հարաբերությունների զարգացման համար Սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրերի կարևոր նշանակությունը՝ Պանդեյը նշեց, որ նման նախարարություն գործում է նաև Հնդկաստանում և պետք է երկու նախարարությունների միջև համագործակցություն սկսել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը, դեսպանին այցի համար շնորհակալություն հայտնելով, հակիրճ ներկայացրեց Սփյուռքի նախարարության նախաձեռնած և արդեն իրականացված ծրագրերի դրական արդյունքները, մասնավորապես Հայրենիքում համահայկական համաժողովների անցկացման գաղափարի իրագործումը, որն արդեն ստացել է իր պատշաճ գնահատականը` նախևառաջ  Հայաստան-Սփյուռք փոխշահավետ գործակցության տեսանկյունից:

Հանդիպման վերջում Հնդկաստանի դեսպանը նշեց, որ Հայաստանում աշխատած տարիների ընթացքում հասցրել է ճանաչել Հայաստանը, մոտիկից ծանոթանալ հայերի գեղեցիկ ավանդույթներին, նրա հերոսական պատմության դրվագներին և, որ աշխարհի այլ երկրներում ևս իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս, երբեք չի մոռանա Հայաստանն ու հայ ժողովրդին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների