ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը վավերացրեց «ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում ՀՀ զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին» մասին համաձայնագիրը։
Ինչպես տեղեկացրեց հանրապետության պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 10-ին Հունաստանում։
Փաստաթղթի ստորագրման իրավական բազա է ծառայել 1998 թվականի՝ Հայաստանի Զինված ուժերի անձնակազմի հայ զինծառայողների Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում ուսուցման պայմանների կարգի վերաբերյալ ստորագրած համաձայնագիրը։
Այս համաձայնագրով նախատեսված է հայ զինծառայողների ուսուցման որոշակի տեղերի առանձնացումը, կարգն ու պայմանները։ Համաձայն փաստաթղթի դրույթներին, Հունաստանն իր վրա է վերցնում հունական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցման բոլոր ֆինանսական ծախսերը, իսկ հայկական կողմը հոգում է միայն տրանսպորտային և ապահովագրական ծախսերը։
«Հունաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի կրթական բազմաստիճան համակարգը լիովին համապատասխանում է այս կազմակերպության բոլոր չափանիշներին և ներկայում պաշտպանական բարեփոխումների ճանապարհին գտնվող ՀՀ Զինված ուժերի համար կարևոր դեր է խաղում մասնագիտացված ուսուցումը Հունաստանի համապատասխան հաստատություններում»,- ասաց նա։ -0-