Տասնյոթամյա Մարիամ Մաթևոսյանը գտնվել է նախօրեին Երևանի Հրազդանի կիրճում՝ ողնաշարի ծանր վնասվածքներով։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի հերթապահ խումբը։
Փրկարարների ուժերով` պարանների և պատգարակի միջոցով, աղջիկը դուրս է բերվել կիրճից։
Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բշժկական կենտրոն: Ըստ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկների` վիրահատությունից հետո Մաթևոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:-0-