ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվի Էստոնիայի արտոգործնախարար Ուրմաս Պաետը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունից։
Այցի շրջանակներում նախատեսված են Պաետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի և հանրապետության ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։ -0-