ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը երեքշաբթի նիստի ժամանակ երկրի Մայր Օրենքին համապատասխան է ճանաչել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների միջև օդային հաղորդակցության որոշ ասպեկտների մասին» համաձայնագրի նորմերը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2008 թ.-ի դեկտեմբերի 9-ին և ուժի մեջ է մտնում վավերացման ներպետական անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո։
Համաձայնագրի հիմնական նպատակն է համապատասխանեցնել Հայաստանի և եվրոպական պետությունների միջև կնքված բոլոր համաձայնագրերը ԵՄ իրավունքի նորմերի հետ։
ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված տեղեկանքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նպատակահարմար և հանրապետության շահերին համապատասխան է համարել այդ համաձայնագրի վավերացումը։-0-