Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի վրա գտնվող լճում հայտնաբերվել է 2008 թ.-ի դեկտեմբերին կորած տղամարդու դին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել 40-50 տարեկան տղամարդու կիսաքայքայված դիակ և հանձնվել իրավապահ մարմիններին:
Պարզվել է դիակի ինքնությունը` 2008 թ. դեկտեմբերի 15-ից որոնման մեջ գտնվող, Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 16ա շենքի 5-րդ բնակարանի բնակիչ, 53-ամյա Սաշիկ Զավենի Անտինյան:-0-