ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Դիտակետ» կոչվող տարածքից 23-ամյա մի երիտասարդ նետվել է ձորն ու մահացել։
Ինչպես հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 02։40-ին։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Գորիսի բնակիչ, 1986 թ. ծնված Խաչատուր Հայրումյանի դիակը:-0-