ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
«Հունիսի 7-ին, ժամը 12.41-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Համաձայն հաղորդագրության, դեռևս չպարզված հանգամանքներում` ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը` 46-ամյա Արմեն Մելքոնյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց:
Հիվանդանոցում Ա. Մելքոնյանը մահացել է: -0-