ՕՊԵԿ-ի (OFID) միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենը հունիսի երկրորդ կեսին Հայաստան կայցելի
ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպության) միջազգային զարգացման հիմնադրամի՝ OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Հերբիշին հունիսի երկրորդ կեսին կայցելի Հայաստան։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին նշվել է Վիեննայում Սուլեյման Հերբիշի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հանդիպման ժամանակ։
Այցի շրջանակներում Սուլեյման Հերբիշը տեղում կծանոթանա OFID-ի կողմից ֆինանսավորված ծրագրերին, կքննարկվեն նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՕՊԵԿ-ի (OFID) միջազգային զարգացման հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի որոշ մանրամասներ։
Զրուցակիցները նաև նշել են, որ այցի ընթացքում հնարավոր կլինի ձևավորել համագործակցություններ ստեղծելու և ընդլայնելու նոր պայմանագրաիրավական հիմք։ -0-