Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վիգեն Չիտեչյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելգիայի կառավարության կողմից շնորհվել է «Մեծ խաչ» թագավորական շքանշանը, հաղորդում էՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին Բրյուսելի Պալե դ’Էգմոն (Palais d'Egmont) հանդիսությունների պալատի պաշտոնական արարողությունների սրահում:
Պարգևատրման արարողությանը հետևել է դեսպան Չիտեչյանի շնորհակալական խոսքը` ուղղված բելգիական իշխանություններին և հասարակությանը բազմամյա համատեղ աշխատանքում աջակցելու համար:
Դեսպան Չիտեչյանի բնորոշմամբ, իր առաքելության ընթացքում մշտապես փորձել է անել հնարավորը տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:-0-