+7
Եղանակը Երևանում
Հայ

Գերմանական կոմիքսների ցուցահանդես է բացվել ՀՀ գրողների միությունում

18:40
05 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի դեսպանության աջակցությամբ ՀՀ գրողների միությունում ուրբաթ բացվել է Կոմիքսների հանրահայտ գրող Մարկ Դեգենսի (Marc Degens) աշխատանքների ցուցահանդեսը։

Դեգենսը ներկայացրել է Գերմանիայի լրագրողական կոմիքսների համեմատաբար երիտասարդ ժանր՝ հույս հայտնելով, որ տվյալ ժանրը հանրաճանաչելի կդառնա նաև հայ ընթերցողի մոտ։

«Լրագրողական կոմիքսի ժանրը մեծ ճանաչում է վայելում մի շարք եվրոպական երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում, Անգլիայում, ինչպես նաև Գերմանիայում։ Սկզբում կոմիքսները տպագրվում էին պարբերականներում սև-սպիտակ ֆորմատով, և միայն 30-40 տարի անց սկսեցին տպագրվել գունազարդ մեկնաբանությամբ, առանձին գրքույկների տեսքով։ Պատկերների և ուրախ մեկնաբանությունների համադրումը զվարճացնում էին ընթերցողներին»,- ասաց Դեգենսը ցուցահանդեսի բացմանը։

Ցուցահանդեսը կներկայացնի տարբեր ուղղությունների լրագրողական կոմիքսների չորս շնորհանդես։

Միաժամանակ Դեգենսը նշեց, որ հունիսի 9-ին Երևան կժամանի Գերմանիայի ճանաչված կոմիքսմեյքերներից մեկը՝ Անդրեաս Պլատհաուսը (Andreas Platthaus), ով իր հերթին սեփական աշխատանքները կներկայացնի երևանցիներին։

Հունիսի 10-ին Դեգենսն ու Պլատհաուսը կներկայացնեն իրենց աշխատանքները Գյումրի քաղաքում (Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք)։

Ինչպես հայտնեց Դեգենսը «Նովոստի-Արմենիա» գործակալության լրագրողին, նա ժանրի զարգացման իրական ներուժ է տեսնում Հայաստանում և չի բացառում, որ դասախոսական գործունեություն կծավալի Հայաստանում։

Կոմիքսները որպես ժանր ստեղծվել են ԱՄՆ-ում 19-րդ դարում և տարածում են գտել Եվրոպայի երկրներում։ Ավելի ուշ ծագել է կոմիքսի ժանրի ուղղություններից մեկը՝ լրագրողական կոմիքսները, որոնք ներկայում մեծ ճանաչում են վայելում արևմտյան և եվրոպական պետություններում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները