Հայաստանին տրամադրվելիք ռուսական կայունացնող վարկի մասին պայմանագիրը վավերացվել է ՀՀ խորհրդարանի կողմից ամենակարճ ժամկետներում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
«Ես չեմ հիշում նման դեպք, որ նման կարճ ժամկետներում իրականացվեն պայմանագրի վավերացման հետ կապված բոլոր պետական ընթացակարգերը, որոնք ներառում են մի քանի փուլ», - հայտարարեց նա։
Դավթյանը նշեց, որ վարկի մասին պայմանագիրը ստորագրվել է մայիսի 20-ին Մոսկվայում, իսկ արդեն հունիսի 2-ին այն վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից։
Նա նաև ավելացրեց, որ այժմ դիվանագիտական խողովակների միջոցով ռուսական կողմը ծանոթանում է Հայաստանի կողմից վավերացված պայմանագրին, և շաբաթվա ընթացքում վարկը կփոխանցվի Հայաստանին։
ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնգիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:
Ռուսական կայունացնող վարկը Հայաստանը կստանա մեկ տրանշով։ Այն արտոնյալ տոկոսադրույքով վարկ է, որը ներկայիս պայմաններում տարեկան շուրջ 4 տոկոս է կազմում՝ հմգամյա արտոնյալ ժամանակահատվածով։--0--