Հայաստանում տեսալսողական ոլորտի ազգային ծրագիր կմշակվի, ուրբաթ հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Տեսալսողական ոլորտում Եվրամիության օրենսդրությանը համապատասխան ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը ուրբաթ գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նիստի ընթացքում քննարկվել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր։
Արթուր Բաղդասարյանն առաջարկել է Եվրամիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նապատակով կազմակերպել շահագրգիռ քննարկումներ եւրոպացի փորձագետների հետ:
Նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի վերջին քննարկման ներկայացնել ազգային ծրագրի հայեցակարգային դրույթները:-0-