ՀՀ Արարատի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Իրանի քաղաքացի է զոհվել, հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ հունիսի 4-ին, ժամը 16։40-ին Արարատ քաղաքի ոստիկանությունից ստացվել է ահազանգ այն մասին, որ մարզի Երասխ գյուղին հարակից գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալի Կազիմի Ղալիվանդին պատկանող «Մաքս» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է գազալցակայանի պատին։
ՃՏՊ-ի հետևանքով Ալի Ղալիվանդը (ծնվ.1965թ.) տեղում զոհվել է։
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ա.Ղալիվանդի դին։-0-