Հայաստանում հաստատվել է հաշմանդամ երեխաների՝ ֆիզկուլտուրայով և սպորտով մշտապես զբաղվելու կազմակերպման կարգը
18:21
04 Հունիսի 2009
ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, կարգն ուղղված է ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվող հաշմանդամ երեխաների բժշկական վերահսկողության գործընթացի համակարգմանը, ինչի արդյունքում հաշմանդամ երեխաների և երիտասարդ սերնդի սահմանափակ հնարավորություններով ներկայացուցիչների սոցիալական ադապտացում, նրանց ֆիզիկական վերականգնում և առողջության պաշտպանություն է ակնկալվում։ -0-
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում