ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, նման կարգադրություն անցյալ շաբաթ օրը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Դրանից մեկ օր առաջ նախագահը ստորագրել էր Հանրային խորհրդի անդամների կազմը հաստատելու մասին կարգադրություն:
«Հաստատվել է Հանրային խորհրդի 24 անդամների կողմից ներկայացված` Հանրային խորհրդի անդամների հետևյալ կազմը` Ռոբերտ Աթոյան, Ստեփան Գիշյան, Կարինե Դանիելյան, Հովհաննես Թադևոսյան, Բաբկեն Հարությունյան, Հենրիկ Հովհաննիսյան, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան, Արա Մինասյան, Հովիկ Մուսայելյան, Հայկ Սարգսյան, Սոս Սարգսյան, Արմեն Տեր-Տաճատյան»,- նշեցին մամուլի ծառայությունից:-0-