ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը բանակցում է Ռուսաստանի և Իրանի հետ ոսկերչական իրերի հարգերի փոխադարձ ճանաչման համար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, ոսկերչական իրերի հարգերի փոխադարձ ճանաչումը կարագացնի և զգալիորեն կթեթևացնի հայկական զարդերի արտահանման գործընթացը։
«Արտահանման ներուժի առավելագույն օգտագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ՀՀ ոսկերչական ոլորտի զարգացման համար»,- Քոչարյանն ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։ -0-