Ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսը հայտնում է Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության նոր դեպքերի մասին, Ոստիկանությունում հայտնում են, որ նման տեղեկատվություն չունեն։
«Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում բռնության են ենթարկվել «168 Ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը և Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ: Նրանց հետ բռնության է ենթարկվել նաև tert.am կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյանը»,- կիրակի հայտնեցին ՀԱԿ մամուլի ծառայությունից:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նման տեղեկատվություն իրենք չեն ստացել։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնց կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ: -0-