«Շտապօգնությունը» Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում տուժածների մասին բողոքներ չի ստացել
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Շտապօգնությունը» Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների հետ կապված տուժածների մասին բողոքներ չի ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը։
«Մենք ընտրությունների հետ կապված ոչ մի ահազանգ չենք ստացել»,- ասել է նա՝ հավելելով, որ կանչեր եղել են, սակայն դրանք ոչ մի կերպ կապված չեն եղել քվեարկության գործընթացի հետ։
Ընդ որում Պետրոսյանը նշեց, որ շտապօգնության բոլոր բրիգադներն աշխատում են նորմալ ռեժիմով։ «Եթե որևէ բան պատահի, մենք պատրաստ ենք օպերատիվ ռեժիմով օգնություն տրամադրել»,- ասաց նա։
Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, որ ընտրությունների կապակցությամբ շտապօգնությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով, աշխատանքում ներգրավված է 38 բրիգադ՝ ներառյալ երեկոյան բրիգադները:
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրությունները, որոնց կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ: --0--