Տեղական ժամանակով ժամը 14.00-ի տվյալներով Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը 29,36 տոկոս է կազմել, կիրակի հայտնեց ՀՀ ԿԸՀ Կենտրոնական ընտրական կոմիտեի անդամ Կարեն Փոլադյանը։
«Ընդհանուր առմամբ Երևանում ընտրողների թիվը 771 հազար 477 մարդ է։ Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 226 հազար 487 ընտրող, ինչը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 29,36 տոկոսն է կազմում»,- ասաց նա։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ: Սա Երևանի պատմության մեջ առաջին Ավագանու խորհրդի ընտրություններն են։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կստանա խորհրդի տեղերի մեծամասնությունը:
Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—