Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) աշխատելու է իրավապահ մարմինների հետ՝ ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու համար, ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Մենք կիրառում ենք բողոքների ներկայացման բոլոր մեթոդները՝ սկսած արձանագրությունների կազմումից մինչև ԿԸՀ, Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն դիմելը, սակայն ոչ միշտ են մեր մեթոդներն արդյունավետ լինում», - կիրակի ասաց նա լրագրողներին։
Մուսինյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ ներկայացուցիրներն արդեն երթուղային տաքսիների և տաքսի ծառայությունների մեքենաների կուտակման դեպքեր են գրանցել, որոնք մասսայական տանում են մարդկանց ընտրատեղամասեր։
Նա նշեց, որ ՀԱԿ-ը հուսով է, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները նման երևույթները կանխելու համար։
Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը։
Տեղական ժամանակով ժամը 12։15-ի դրությամբ ՀԱԿ-ը գրանցել է ընտրական գործընթացի խախտման 30 դեպք։
Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ:
Ժամը 11։00-ի դրությամբ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 11,72 տոկոսը:
Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ --0—