Ավագանու խորհրդի ընտրությունները քայլ առաջ կլինեն Երևանի զարգացման գործում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու

31.05.2009, 12:19
Ավագանու խորհրդի ընտրությունները քայլ առաջ կլինեն Երևանի զարգացման գործում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու
Ավագանու խորհրդի ընտրությունները քայլ առաջ կլինեն Երևանի զարգացման գործում. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու

Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները քայլ առաջ կլինեն Երևանի զարգացման գործում, կիրակի ասաց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունից քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

«Ես քվեարկեցի և համոզված եմ, որ ընտրությունները քայլ առաջ կլինեն։ Իմ կարծիքով՝ այս ընտրությունները կլինեն արդար և մաքուր, ինչը շատ կարևոր է մեզ բոլորիս համար», - ասաց Քուշկյանն իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո։

Նրա խոսքերով՝ ինքն ընտրախախտումների մասին դեռևս որևէ տվյալ չունի։

«Այժմ ես գնում եմ մեր շտաբ՝ վերջին նորություններին տեղեկանալու համար», - ավելացրեց Քուշկյանը։

Քուշկյանի ժամանումից առաջ Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում ձևավորված 10/29 ընտրատեղամասում գրանցված 1415 քվեարկողներից արդեն քվեարկել էր 98 ընտրող։

Երևանում մայիսի 31-ին անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնք կկարողանա մասնակցել 771,5 հազար մարդ:

Սա Երևանի պատմության մեջ առաջին Ավագանու խորհրդի ընտրություններն են։  «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  --0—