ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Գերմանիայի ՍԴ պաշտոնաթող դատավորի հետ քննարկել է հայ-գերամանական հարաբերություններին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել է Գերմանիայի ՍԴ պաշտոնաթող դատավոր, պրոֆեսոր Հանս-Յոախիմ Յենչի հետ իրավական ոլորտում հայ-գերամանական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Գերմանիան մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին իրավական բարեփոխումների հարցում, և անհրաժեշտ է շարունակել համագործակցությունն այս ուղղությամբ:
Նա տեղեկացրել է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրով Հայաստանում նախատեսվում են շուրջ 200 բարեփոխումներ, որոնք ներառում են նաև իրավական ոլորտը:
Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: -0-

