Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի այգում բաց դռների օր կհայտարարվեն
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսիլ. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի այգում բաց դռների օր է հայտարարվելու՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
«Շարունակելով ձևավորված նոր ավանդույթը` հունիսի 1-ին Ազգային ժողովի այգում կրկին կբացվեն դռները: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում կկազմակերպվի ուրախ միջոցառում փոքրիկների համար», - ավում է ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ։
«Ամեն ինչ փոքրիկների համար» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառման ընթացքում Ազգային ժողովը պատրաստել է բազմաթիվ անակնկալներ: Միաժամանակ տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները:
Երեխաների պաշտպանության օրը հիմնադրվել է 1949 թ.-ի նոյեմբերին՝ Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից: Երեխաների պաշտպանության միջազգային առաջին օրն անցկացվել է 1950 թ.-ին։ --0—