Երևանի ՋԷԿ-ի համար գազատուրբինային գեներատորի առաքումը Հայաստան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

27.05.2009, 18:24
Երևանի ՋԷԿ-ի համար գազատուրբինային գեներատորի առաքումը Հայաստան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել
Երևանի ՋԷԿ-ի համար գազատուրբինային գեներատորի առաքումը Հայաստան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ՋԷԿ-ի համար գազատուրբինային գեներատորի առաքումը Հայաստան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, առաքումը ծրագրվում է իրականացնել հուլիսի սկզբին Ան-225 ինքնաթիռով: «Գազատուրբինային գեներատորի քաշը 196 տոննա է, ինչը աննախադեպ ավիափոխադրում է «Անտոնովի» ինքնաթիռների համար, ինչի կապակցությամբ էլ, արտադրողը բեռն առաքելու գործընթացը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու դիմում է ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով, բեռնափոխադրման համար կօգտագործվի հատուկ սարքավորում՝ ինքնաթիռում ամրացնելու համար։  

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ բեռնափոխադրման գործընթացը կհեռարձակվի Discovery հեռուստատեսության ուղիղ եթերով։  

Երևանի ՋԷԿ-ը նախագծվել և կառուցվել է 1963-67թթ.։ Կայանի անվանական հզորությունը 550 ՄՎտ է։ Այսօր աշխատում է ՋԷԿ-ի յոթ ագրեգատներից միայն մեկը՝ 50 ՄՎտ հզորությամբ։

Տվյալ պահին Երևանի ՋԷԿ-ում կոմբինատիվ ցիկլի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկի շինարարության աշխատանքներ են տարվում: Այն ծրագրվում է կոմերցիոն շահագործման հանձնել 2010թ.-ի ապրիլին։ -0-