537.47
6.43
476.52
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը կարևորում է հայկական և ռուսական տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդումը

14:43
27 Մայիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորում է Հայաստանի և Ռուսաստանի տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնումը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովի հետ հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենատարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը, ընդգծել է երկու երկրների տարածքային վարչական միավորների միջև ուղղակի կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման կարևորությունը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախագահ Սարգսյանը ողջունել է նահանգապետ Վախրուկովի՝ Հայաստանի և Յարոսլավլի մարզի միջև գործարար ակտիվ շփումների պայմաններ ստեղծելու նախաձեռնությունը և անհրաժեշտ համարել համադրել կողմերի տնտեսական ներուժը՝ հստակեցնելու, թե ինչ ուղղություններով կարելի է ներկայացված լինել միմյանց շուկաներում։

Նահանգապետն իր հերթին նշել է, որ Յարոսլավլը և Արմավիրն ակտիվորեն համագործակցում են, և ունեն այն ընդլայնելու մեծ հնարավորություններ ու հսկայական ներուժ։ Այդ իսկ նպատակով առաջիկայում երկու մարզերում կբացվեն ներկայացուցչություններ, որոնք կդառնան միմյանց միջև տեղեկատվության փոխանակման, համագործակցության ուղղությունների հստակեցման գործուն միջոց:

Սերգեյ Վախրուկովը նաև ասել է, որ Յարոսլավլի հայկական համայնքը մեծ հեղինակություն է վայելում և բազմաթիվ հայ գործարարներ լուրջ ծրագրեր են իրականացնում մարզում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլի մարզի Կառավարության միջև ստորագրվել է  առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործացության մասին համաձայնագիր։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
22 Նոյեմբերի 2021
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները
17:11
20 Նոյեմբերի 2021
ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է Փաշինյան–Ալիև հանդիպումն անցկացնելու պատրաստակամությունը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է Փաշինյան–Ալիև հանդիպումն անցկացնելու պատրաստակամությունը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
00:20
20 Նոյեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ. ԼՐԱՑՎԱԾ
ԼՐԱՑՎԱԾ.Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ
00:00
20 Նոյեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ միջադեպերը կանխելու համար
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ միջադեպերը կանխելու համար
23:39
19 Նոյեմբերի 2021
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
13:52
19 Նոյեմբերի 2021
Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը.Փաշինյան
Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը
22:38
18 Նոյեմբերի 2021
Միրզոյանն ու Զասը քննարկել են սահմանային իրավիճակը
Միրզոյանն ու Զասը քննարկել են սահմանային իրավիճակը
21:05
17 Նոյեմբերի 2021
Փաշինյան. միջազգային հանրությունն ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ ագրեսիա է, գնացեք, իրար հետ լեզու գտեք
Փաշինյան. միջազգային հանրությունն ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ ագրեսիա է, գնացեք, իրար հետ լեզու գտեք
17:40
17 Նոյեմբերի 2021
Պեսկովը նշել է Պուտին–Ալիև–Փաշինյան շփման պայմանը
Կրեմլից նշել են Պուտին–Ալիև–Փաշինյան շփման պայմանը
11:09
17 Նոյեմբերի 2021
Իսկանդարյանը` Երևանի վրա Բաքվի ճնշման, ՀԱՊԿ–ի հնարավոր արձագանքի և ՄԱԿ–ի ԱԽ դիմելու նպատակահարմարության մասին. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում  իրավիճակի սրացումը
10:16
17 Նոյեմբերի 2021
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցը կներկայացվի ԱՄՆ Սենատի ուշադրությանը. Մակունցը հանդիպել է Սենատի անդամի հետ
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցը կներկայացվի ԱՄՆ Սենատի ուշադրությանը. Մակունցը հանդիպել է Սենատի անդամի հետ
18:16
16 Նոյեմբերի 2021
Ռուսաստանի և Իրանի նախագահներն անթույլատրելի են համարել տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունը
Ռուսաստանի և Իրանի նախագահներն անթույլատրելի են համարել տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունը