ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին Հանրապետության օվա կապակցությամբ, մայիսի 26-ին համաձայնագիր է ստորագրել գիտության և արվեստի մի շարք գործիչների ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին, չորեքշաբթի տեղեկացրեց նախագահի մամուլի ծառայությունը։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել է ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։
Պատվո շքանշանով է պարգևատրվել քանդակագործ Դավիթ Բաբայանը։
Մխիթար Հերացու մեդալին է արժանացել «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գարեգին Էքսյուզյանը։
Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրվել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպության նախագահ Ռիմա Խաչատրյանը, իսկ Մովսես Խորենացու մեդալին են արժանացել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանն ու արձակագիր Ռուբեն Հովսեփյանը։
Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից ստորագրված այլ հրամանագրի համաձայն՝ պատվավոր կոչումների են արժանացել գիտնականներ, արվեստի և մշակույթի գործիչներ, լրագրողների և ճարտարապետներ։
Այսպես, գիտության վաստակավոր գործչի կոչում են ստացել Կառլեն Ադամյանը, Արամ Շահինայնն ու Յուրի Չիլինգարյանը, արվեստի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել Սուրեն Բաբայանը, Արմեն Մազմանյանը, Վրեժ Պետրոսյանն ու Զավեն Վարդանյանը, մշակույթի վաստակավոր գործչի կոչում են ստացել Լևոն Աբրահամյանն ու Ռուբեն Միրզախանյանը։
Վաստակավոր ճարտարապետի կոչման են արժանացել Մկրտիչ Մինասյանն ու Ալբերտ Զուրաբյանը, վաստակավոր լրագրողներ են ճանաչվել Նվեր Մնացականյանն ու Արմեն Խանբաբյանը, իսկ վաստակավոր կոլեկտիվի կոչմանն է արժանացել «Բերդ» պարային անսամբլը
Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։ 1918թ. մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմի անկումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո, Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կառaվարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։
Մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյություն ունեցավ մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։--0—