Ռուսաստանն այս շաբաթ Հայաստանին կփոխանցի 500 միլիոն դոլարի վարկը. Կուդրին

27.05.2009, 12:26
Ռուսաստանն այս շաբաթ Հայաստանին կփոխանցի 500 միլիոն դոլարի վարկը. Կուդրին
Ռուսաստանն այս շաբաթ Հայաստանին կփոխանցի 500 միլիոն դոլարի վարկը. Կուդրին

Ռուսաստանն արդեն այս շաբաթ Հայաստանին կփոխանցի 500 միլիոն դոլարի վարկը, նախօրեին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախորդ շաբաթ Հայաստանի հետ 15 տարով 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրվել, և այս շաբաթ գումարն արդեն կփոխանցվի», - տեղեկացրել է Կուդրինը ՌԴ նախագահի Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդվել է, ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնգիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով:

ՌԴ ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ նմանատիպ համաձայնագիր է ստորագրվել նաև Ղրղզստանի հետ (300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ և 150 միլիոն դոլարի դրամաշնորհ)։

«Այդ միջոցներն արդեն փոխանցվել են», - ասել է Կուդրինը։

«Ինչ վերաբերում է Ղրղզստանի և Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին, ապա մենք, իհարկե, օգնել ենք և շարունակելու ենք օգնել մեր մոտ գործընկերներին մինչ այդ ընդունված որոշումների շրջանակներում», - իր հերթին նշել է Մեդվեդևը։-0-