ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առավոտյան 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսային մասում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից։
«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04։33-ին։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ», - նշեց գործակալության զրուցակիցը։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։-0-