+10
Եղանակը Երևանում
Հայ

Զարգացման հայկական գործակալության խորհուրդը քննարկել է հայրենական ապրանքի արտահանման խթանման հարցեր

20:01
26 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Զարգացման հայկական գործակալության խորհուրդը երեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ նիստի ժամանակ քննարկել է հայրենական ապրանքի արտասահման արտահանման խթանման հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Խորհուրդը քննարկել է ապրանքների արտահանման խթանման և նոր շուկաների ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է աջակցել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկություններին նոր ծրագրերի ձևավորման հնարավորությունների գնահատման նպատակով, ինչպես նաև ձեռնարկել արտաքին շուկաների պահանջների հետազոտություն՝ արտաքին շուկայում տեղական ապրանքատեսականին առավել մրցունակ դարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայացնելով գործակալության 2009թ. եռամսյակային հաշվետվությունը՝ գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին, նշել, որ 2009թ. ծրագրում ընդգրկված միջոցառումներում հստակ նշված են դրանց նպատակները, ակնկալվող արդյունքները և իրականացման պատասխանատուները:

Նիստում քննարկվել են «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009թ. աշխատանքային ծրագրի, գործակալության գործունեության գնահատման չափանիշների, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման և զարգացման աջակցության հարցեր: Ներկայացվել են նաև «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի կազմակերպման ընթացակարգի, «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքի, ինչպես նաեւ ԶՀԳ գործունեությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ:

Խորհուրդը հաստատել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2008թ. տարեկան հաշվետվությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը